Լավրովի խոսքով՝ թե կոնկրետ ինչ կառաջարկի ամերիկյան գալիք վարչակազմը, դեռևս հայտնի չէ։
Հյուսիսկորեացի զինվորականները, ռուսական զորքերի կազմում, սկսել են մասնակցել Կուրսկի մարզի մարտական գործողություններին։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը։
Կիևի քաղաքապետն էլ, ավելի ուշ, հայտնել է, որ բացի հրթիռակոծությունից, ռուսական զորքերն Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակվել են նաև հարվածային անօդաչուներով։ «Անօդաչուներից մեկը քաղաքի կենտրոնի վերևում է։ Մնացեք թաքստոցներում»,- գրել էր նա։
Վերջիններս պնդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին կոչ է արել «Ուկրաինայում չսրել պատերազմը» և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի ներկայության» մասին:
X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի պաշտոնում սա իր հինգերորդ և վերջին այցն է Ուկրաինա։
Լավրովի կարծիքով՝ Եվրասիա մայրցամաքի երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը։ Նա նշել է, որ «եթե և երբ արևմտյան երկրները հասունանան շփումների վերսկսման համար, Ռուսաստանը որոշում կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից»։
Ինչպես գրում է Суспiльне-ն, ավիառումբերից մեկն ընկել է Խարկովի Շևչենկովի շրջանում՝ տրամվայի գծերի վրա՝ սուպերմարկետներից մեի մոտ։ Պայթյունի ալիքը կոտրել է պատուհաններն ու վնասել շենքի ճակատը։
Բացի այդ, Օսթինն Ումերովին թարմ տեղեկատվություն է տրամադրել Կիևին ամերիկյան օգնության մասին, ինչպես նաև նրա հետ քննարկել ռազմական գործողությունների ընթացքը:
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորականների է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար: